ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր որոշում․ Հողամասի աճուրդի դեպքում մասնակիցը նախկինում մեկնարկային գնի 5 տոկոսի փոխարեն պետք է վճարի 50 տոկոսի չափով

Նոր որոշում․ Հողամասի աճուրդի դեպքում մասնակիցը նախկինում մեկնարկային գնի 5 տոկոսի փոխարեն պետք է վճարի 50 տոկոսի չափով

Երեւանի ավագանին իր այսօրվա արտահերթ նիստում փոփոխություններ կատարեց «Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշմամբ հաստատված հավելվածներում:

Հարցը ներկայացրեց քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:

<<Նախագծով նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում Երևան քաղաքի ավագանու վերոհիշյալ որոշմամբ կարգավորվող գործընթացը համապատասխանեցնել Հողային օրենսգրքով սահմանված դրույթներին:

Բանն այն է, որ Հողային օրենսգրքում տեղի են ունեցել փոփոխություններ, որի համաձայն հողամասի աճուրդի դեպքում մասնակիցը նախկինում մեկնարկային գնի 5 տոկոսի փոխարեն պետք է վճարի 50 տոկոսի չափով>>,-նշեց նա:

  • Կիսվել: