կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջև գտնվող այգում թամանյանական մոտիվներով կասկադ է կառուցվելու

Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջև գտնվող այգում թամանյանական մոտիվներով կասկադ է կառուցվելու

Այս տարի Նոր Նորքում Սուրբ Սարգիս եկեղեցու եւ Դավիթ Բեկ փողոցի միջնամասում գտնվող այգին կհիմնանորոգվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության նիստում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սա կասկադի կառուցում է լինելու՝ Թամանայանական նախագծի մոտիվներով կասկադի: 1,4 հեկտար տարածք է, էականորեն կանաչապատվելու է այդ հատվածը»,-ասաց նա:

Ավինյանը նաեւ նշեց, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ շրջակա տարածխքի բարեկարգման աշխտանքներ են իրականացվելու: Այս ծրագրերը քննարկել են նաեւ Վեհափառի հետ եւ իրենց համաձայնությունն են ստացել:

«Այս տարի Երեւանում հիմնանորոգված հանձնելու ենք 22 մանկապարտեզ, հաջորդ տարի պլանավորում ենք 33 մանկապարտեզ հանձնել շահագործման:

Նոր ճանապարհներ ենք կառուցելու, Նորք-Մարաշ վարչական շրջանում Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհը»,-ասաց փոխքաղաքապետը:

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում որոշեց մոտ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:

  • Կիսվել: