հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Շուկայի վերահսկողության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների կողմից իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորությունները կվերապահվեն ոչ միայն տեխնիկական կանոնակարգման, այլ նաև տվյալ բնագավառում գործող մյուս անվտանգության պահանջների խախտումների համար:

Գործադիրը փոփոխություն և լրացումներ է առաջարկում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի նիստում կարգավորումներն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը: Նախագծով նախատեսվում է նաև մտավոր սեփականության ոլորտում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ու ՏԻՄ-ին միաժամանակ տրված գործառույթը վերապահել միայն ՏԻՄ-ին, քանի որ գործնականում այն վերահսկվում էր ՏԻՄ-երի կողմից:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ փոփոխությունները բխում են ԵԱՏՄ կանոնակարգումներից և հստակեցման նպատակ ունեն:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

  • Կիսվել: