Նոր կարգ. Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ֆինանսավորման համար տարեկան պետք կլինի մոտ 16 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում հաստատեց պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`
նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),
սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ):
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
Աշխատավարձի մոտավոր հաշվարկը` 14,8 մլն դրամ.
83200 (Բազայինաշխատավարձ) 6.1 (գործակից) 12 (ամիս) =6.090.240
83200 (Բազայինաշխատավարձ) 4.9 (գործակից) 12 (ամիս) = 4.892.160
83200 (Բազայինաշխատավարձ) 3.3 (գործակից) 12 (ամիս) = 3.294.720
Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝ 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել: