ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Թբիլիսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ ՀՀ վարչապետին դիմավորեց Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

  • Կիսվել: