հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ամեն ինչ անել, որպեսզի բերքի ցրտահարման դեպքեր չլինեն կամ նման դեպքերը նվազագույնի հասցվեն։ Վարչապետը նման հանձնարարական տվեց Կառավարության նիստի ժամանակ։

«Արդեն մի քանի օր է՝ համապատասխան մարմինները տեղեկություններ են տալիս առաջիկայում եղանակային փոփոխությունների մասին։ Ուզում եմ հրապարակային հանձնարարել Էկոնոմիկայի նախարարությանը, Շրջակա միջավայրի նախարարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և մարզպետարաններին, որ գյուղացիական տնտեսությունների հետ աշխատելով, մենք այնպես անենք, որ ռիսկերը հնարավորինս կանխարգելենք, կառավարենք, որպեսզի  ցրտահարումներ չլինեն կամ նվազագույն աստիճանի հասցվեն։ Մաքսիմալ ակտիվ աշխատանք է պետք իրականացնել»,- ասաց վարչապետը։

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

  • Կիսվել: