Նավթի գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 10.52 տոկոսով՝ մինչև 15.23 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 8,30 տոկոսով՝ մինչև 22.06 դոլար՝ մեկ բարելի դիմաց: