շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նավթի և գազի շուկայում գների տատանումները մեզ տալիս են  գազի գնի վերանայման բոլոր հիմքերը. Ավինյան

Նավթի և գազի շուկայում գների տատանումները մեզ տալիս են գազի գնի վերանայման բոլոր հիմքերը. Ավինյան

ՀՀ կառավարությունը հանդես է եկել Ռուսաստանի հետ գազի գնի վերանայման հարցի շուրջ բանակցություն սկսելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերանայվելու են գազի գները՝ հաշվի առնելով միջազգային շուկայում նավթի գների տատանումները։

Նա նշեց, որ այդ մասին տեղեկացրել են ռուս գործընկերներին։ Իսկ թե ինչ փուլով ու ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, ըստ Ավինյանի, դեռևս վաղ է խոսել։

«Այնուամենայնիվ, նավթի և գազի շուկայում գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են  նախնական վերանայման բոլոր հիմքերը։  Կարծում եմ, մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- ասաց Ավինյանը։

  • Կիսվել: