հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

Նամակ-համաձայնագրով սպասարկվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և 18-ին ստորագրված՝ «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ այդմ՝ ԱՄՀ-ն համաձայնում է ՀՀ-ին տրամադրել 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) գումարի չափով վարկային միջոցներ:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից ՀՀ-ի համար 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը հաստատվել է դեռևս 2019 թ. մայիսին: Այն ուղղված է տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

«Ծրագրի երկրորդ վերանայման շրջանակում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ծրագրի նպատակայնությունը փոխելու և պահուստային ծրագրի ներքո առաջին 3 վերանայումների արդյունքում հասանելի միջոցներն օգտագործելու նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորման նատակով»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը: 

Նամակ-համաձայնագրով ստացվելիք վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022 թ. առաջին եռամսյակի ընթացքում, և վարկն ուղղվելու է ՀՀ 2022 թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

Նշենք, որ հարցը քննարկվում է հրատապ ռեժիմով:

  • Կիսվել: