ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են 96 մլրդ դրամով կամ 11 %-ով․ Բադասյան

Նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են 96 մլրդ դրամով կամ 11 %-ով․ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել 2021-ի հունվար-օգոստոս ամիսներին հարկային եկամուտների ապահովման վերաբերյալ։

«2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019 թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5 %-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27 %-ով:

Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57 %, իսկ 2018 թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81 %»,-գրել է նա: 

  • Կիսվել: