հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախորդ տարվա համեմատ նախնական հաշվարկված՝ կունենանք 5 տոկոս ՀՆԱ-ի անկում․ Նախարար

Նախորդ տարվա համեմատ նախնական հաշվարկված՝ կունենանք 5 տոկոս ՀՆԱ-ի անկում․ Նախարար

Չնայած աջակցության ծրագրերին՝ տնտեսական անկումն անխուսափելի է։  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Տնտեսական անկումը կվերականգնվի հաջորդ տարի։ Նախորդ տարվա համեմատ նախնական հաշվարկված՝ կունենանք 5 տոկոս ՀՆԱ-ի անկում»,- ասաց նախարարը

Խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով տրվող աջակցությունների մասին՝ Խաչատրյանհ հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը առաջարկում է շրջանառության մեջ դնել աջակցության 23 և 24-րդ միջոցառումները։

Աջակցության 23-րդ միջոցառումը վերաբերում է  զբոսաշրջային և դրան առնչվող ոլորտներին՝ հանրային սննդի, կացության։

«Այս ընթացքը հատկապես ուղղված է աշխատատեղերի պահպանմանը։ Խրախուսելու ենք այն կազմակերպություններին, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը, պահել են աշխատողների 70 տոկոսը։ Այս դեպքում կտրամադրվի փոխհատուցում յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի կամ երեսուներեք տոկոսի աջակցություն։ Իսկ ով չի պահել աշխատակիցների կազմի յոթանասուն տոկոսը, կստանան չորրորդ աշխատողի աշխատավարձի չափով կամ քսանհինգ տոկոսի փոխհատուցում»,-ասում է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

  • Կիսվել: