ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նախորդ տարի 2 հազարով ավելի շատ տղա երեխա է ծնվել, քան 2001-ին. ունենք աճի միտում. Հայկ Սարգսյան

Նախորդ տարի 2 հազարով ավելի շատ տղա երեխա է ծնվել, քան 2001-ին. ունենք աճի միտում. Հայկ Սարգսյան

1992-ին Հայաստանում ծնվել է 36 հազար տղա երեխա, իսկ արդեն 2001-ին՝ 17 հազար տղա երեխա. այսինքն 10 տարվա ընթացքում 52 տոկոսով ավելի քիչ տղա երեխա է ծնվել Հայաստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլին հայտնեց նախագծի հեղինակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը․

«Նաեւ ուզում եմ ասել, որ 2001-ին ծնվել է 17 հազար, իսկ 2019-ին՝ 19 հազար տղա: Իսկ 2022-ի դրությամբ 2 հազարով ավելի շատ տղա է ծնվել, քան 2001-ին: Այսինքն այս աղետալի վիճակը չի պահպանվել, անգամ ունենք աճի միտում: Եթե կառավարությունը լավ աշխատի, մեր քաղաքացիները չլքեն երկիրը, ունենան շատ երեխաներ, հնարավոր կլինի վերականգնել վիճակը եւ 10 տարի անց էլի ունենալ էլի տարեկան 36 հազար տղա երեխա»:

  • Կիսվել: