շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախատեսվում է հիմնանորոգել 185 կմ ոռոգման ցանցեր և կառուցել 15 կմ երկարությամբ նոր ցանց. Սանոսյան

Նախատեսվում է հիմնանորոգել 185 կմ ոռոգման ցանցեր և կառուցել 15 կմ երկարությամբ նոր ցանց. Սանոսյան

Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագրերի եւ 41 միջոցառումների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ։ Այս մասին այսօր մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ դրա մեծ մասըկուղղվի ոռոգման համակարգերի առողջացման ծրագրին։

՛՛Նախատեսվում է հիմնանորոգել 185 կիլոմետր ոռոգման ցանցեր եւ կառուցել 15 կմ երկարությամբ նոր ցանց։ Ծրագրի շրջանակներում, ԵՄ աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվեն եւ կկառուցվեն 17, ինչպես նաեւ կվերանորոգվեն 4 ջրամբարներ՛՛,-ասաց Սանոսյանը:

 

 

  • Կիսվել: