ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցում է Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ այսօր մասնակցում են Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանի բացման արարողությանը։

ԱՄԿ գրասենյակի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հրավերով՝ նստաշրջանին մասնակցում են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն ԱՄԿ տարբեր անդամ-պետություններում աշխատանքային իրավունքների պաշտպանությանը, սոցիալական արդարության զարգացման ապահովմանը, աշկերտության վերաբերյալ չափորոշիչների սահմանմանը, էկոլոգիապես կայուն տնտեսությունների և հասարակությունների անցման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

ԱՄԿ 111-րդ նստաշրջանին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես կգա ելույթով։ Աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով նախատեսված է նաև նախարարի հանդիպումը Գիլբերտ Հունգբոյի հետ։

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր տարի Ժնևում անցկացնում է տարեկան համաժողով, որի ընթացքում զուգահեռաբար իրենց աշխատանքներն են սկսում ԱՄԿ տարբեր հանձնաժողովներ, ընթանում են լիագումար նիստեր, անցկացվում են թեմատիկ քննարկումներ: Հանձնաժողովներում քննարկվում են նաև ԱՄԿ անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր՝ վավերացված կոնվենցիաների շրջանակում ազգային զեկույցների չներկայացման, կոնվենցիաների դրույթների լուրջ խախտումների հետ կապված:

Возможно, это изображение 2 человека, люди учатся, стол и толпа

Возможно, это изображение 4 человека, кларнет, отдел новостей и текст

  • Կիսվել: