ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մշտադիտարկման նպատակով Գյումրիում էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմը

Մշտադիտարկման նպատակով Գյումրիում էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմը

Գյումրիում պարետի որոշումների   պահանջների կատարման վերահսկողության շրջանակում հունիսի 12-ին մշտադիտարկման նպատակով Գյումրիում էր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի /ՍԱՏՄ/  աշխատակազմը՝ ՍԱՏՄ  ղեկավար Գևորգ Ավետիսյանի գլխավորությամբ:

Գյումրու  կենտրոնական՝ Ռիժկովի ճեմափողոցի վրա գտնվեղ խանութների ու սրճարանների ստուգումները ցույց տվեցին, որ հիմնականում առկա  է  ախտահանման գրանցամատյանի բացակայություն, սեղանների և անձանց միջև սոցիալական հեռավորության չապահովում, ախտահանիչների, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակվող աղբամանների բացակայություն բոլոր պահանջվող վայրերում, դիմակների ոչ պատշաճ կրում: Սրանք հայտնաբերված այն խախտումներն են, որոնց մասին օրվա ընթացքում կազմվեցին  արձանագրություններ, որոնք  կներկայացվեն  պարետատուն:

 

«Ի պատիվ մեր տնտեսվարողների, բավական լավ դինամիկա կա,  տնտեսվարողներն ավելի օրինապահ են դարձել։ Ուզում եմ հույս հայտնել, որ արտակարգ դրության անցնելուց հետո նաև հարգանքն օրենքի հանդեպ ու պատասխանատվությունը կմնան»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԱՏՄ  ղեկավար Գևորգ Ավետիսյանը: ՍԱՏՄ-ի դիտարկումներով՝ հանրապետությունում կա 72 ժամով աշխատանքերի կասեցման մոտ մեկ տասնյակ դեպք, բայց  այս պահի դրությամբ 4-րդ անգամ աշխատանքների կասեցման դեպքեր չեն արձանագրվել: Անդրադառնալով այսպես կոչված «ընդհատակյա» հարսանիքներ անցկացնող ռեստորաններին՝ պատասխանատուն շեշտեց՝ դրանք միանգամից 72 ժամով են կասեցվում, ցավոք, տուգանք նախատեսված չէ:

  • Կիսվել: