ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության Հանձնաժողովը իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն: Ծառայությունները բաժանվել են հետևյալ խմբերի․

  • Ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտություններ). 
  • 2020 թվականին ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել են 191 ընկերություններ։
  • Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականի 2019 թվականի համեմատ 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։
  • Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել են 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 %-ով։
  • Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։
  • Բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ և Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ)
  • Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում են 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։

ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։

  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՄՌՏ)
2020 թվականին ՄՌՏ ծառայություն մատուցվել է 11 տնտեսավարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։
 
 

ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։

 
  • Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։ 

Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ,  իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։

 

  • Կիսվել: