ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինսկում կբացվի Հայաստանի առեւտրի տուն

Մինսկում կբացվի Հայաստանի առեւտրի տուն

Բելառուսում կբացվի Հայաստանի առեւտրի տուն։ Այս մասին կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների եւ նախաձեռնությունների վերլուծաբանական կենտրոնը, օգոստոսի 26-ին ասել է Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ հիշեցնելով, որ Երեւանում հաջողությամբ գործում է Բելառուսի առեւտրի տունը։

«Կա  կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկ, որոնք դժվար է տանել այս կամ այն երկիր, մասնավորապես՝ ալկոհոլը։ Ես արդեն խոսել եմ Հայաստանի որոշ գործարարների հետ, նրանք պատրաստ են մատակարարել իրենց արտադրանքը։ Նաեւ պետք է հասնել այն բանին, որպեսզի հայկական չրերը լինեն Բելառուսում։ Հիմնական խոչընդոտն այս հարցում կապված է լոգիստիկայի հետ»,- նշել է դեսպանը։

Նա տեղեկացրել է, որ երկու երկրների պայմանագրա-իրավական բազան ներառում է ավելի քան 70 համաձայնագիր եւ փաստաթուղթ։

  • Կիսվել: