Մինչև մարտի 22-ը ներառյալ չեղարկվում են Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները
«Արմենիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:
«Արմենիա ավիաընկերության ղեկավարությունը, պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, համաձայն որի հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները: Ուղևորներիի տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում։