ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա․ Փաշինյան

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումը էականորեն կավելանա․ Փաշինյան

Մինչև 2025 թվականը Հայաստանի գիտության ֆինանսավորումն էականորեն ավելանալու է: Այս մասին Արթիկում ընտրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք որոշումներ ենք կայացրել, որոնց արդյունքում մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձ երեքուկես անգամ բարձրանալու է: Միայն 2022 թվականին, արդեն կայացրած որոշումներով, գիտաշխատողների աշխատավարձի ֆոնդը գրեթե կրկնապատկվել է՝ 4 մլդ դրամից դառնալով 7.7 մլդ, բայց մինչև 2025 թվականը գիտաշխատողների աշխատավարձային ֆոնդը դառնալու է 16 մլդ դրամ: Այս որոշումներն արդեն կայացված են»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը՝ թեկնածուն նշեց, որ 2019 թվականին նրանց աշխատավարձը 10 տոկոսով բարձրացվեց: «Բայց 10 տոկոսով բարձրացնելով՝ մենք հասկանում էինք, որ դպրոցում՝ մանկավարժների մեջ, կան ուսուցիչներ, որոնք շատ ավելի աշխատավարձի են արժանի, և ներդրեցինք ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մայիսից արդեն գործում է: Սկսում ենք հիմնական 5 առարկաներից: Այն ուսուցիչները, որոնք ատեստավորում են անցնում, նրանց աշխատավարձը այս տարվա նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա՝ նայած թե ինչ միավորներ են հավաքել»:

Նիկոլ Փաշինյանը չհերքեց՝ 2020 թվականին  թոշակի բարձրացում չի եղել՝ ճգնաժամի պատճառով, 2021 թվականին՝  պաշտպանական ոլորտի լուրջ ծախսերի հետ կապված:

  • Կիսվել: