կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մինչև 2024 թ. Հայաստանի երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ. Փաշինյան

Մինչև 2024 թ. Հայաստանի երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ. Փաշինյան

ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ Հարավկովկասյան երկաթուղու հետ: Այդ համաձայնության էությունը կայանում է հետևյալում, որ մինչև 2024 թվականը ՀՀ-ում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 միլիարդ դրամի ներդրումներ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց նաև, որ օդային տրանսպորտի ոլորտում ևս էական փոփոխություններ են տեղի ունենում:

«Հայաստանում հիմնադրվում է 2 տեղական ավիաընկերություն, իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում, այլ լավացնում է գնահատականը»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: