շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ. Փաշինյան

Մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ. Փաշինյան

2018 թվականին մենք կայացրինք մեր ամենակարևոր և ամենաարագ որոշումներից մեկը։ Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք որոշում կայացրինք բարեփոխել եկամտահարկի և շահութահարկի համակարգը։ Եռահարկ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցրինք, դարձրինք միասնական 23 %, և համաձայն որոշման՝ մինչև 2023 թվականը մենք կունենանք 20 % եկամտահարկ, որը համահարթ է բոլոր չափերի աշխատավարձերի համար՛՛։

Ըստ Փաշինյանի՝ 2018 թվականի համեմատ մենք ունենք 85 հազարով ավելի գրանցված աշխատատեղ։

՛՛Մենք այդ որոշումից հետո 2018, 2019, 2020 թվականներին գրանցված աշխատեղերի՝ Հայաստանի պատմական բացարձակ ռեկորդներ ենք սահմանել, ընդ որում՝ պատերազմից առաջ՝ սեպտեմբերին, դա բացարձակ ռեկորդ էր բոլոր ժամանակների համար։ Պատերազմից հետո տեմպը մի փոքր անկում ապրեց, բայց հիմա նորից սկսում է վերականգնվել՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: