չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Միջնաժամկետում ապահովելու ենք գնաճի 3 տոկոս թիրախը. ԿԲ նախագահ

Միջնաժամկետում ապահովելու ենք գնաճի 3 տոկոս թիրախը. ԿԲ նախագահ

Հայաստանի կենտրոնական բանկում ներկայում մտահոգված չեն գնաճի 4.3 տոկոս մակարդակով՝ համարելով, որ կարողանալու են միջնաժամկետում ապահովել գնաճի 3 տոկոս նախանշած ցուցանիշը:

Այս մասին հունիսի 17-ի ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Այս պահին մտահոգված չենք գնաճի 4.3 տոկոս մակարդակով, որովհետև մեր գնահատականներով՝ դա էապես պայմանավորված է առաջարկի որոշակի ժամկետային գործոններով: Կան որոշակի ապրանքախմբեր, օրինակ, բանջարեղեն և միրգ, որոնց գներն էական աճ են արձանագրել: Բնականաբար, դրան հաջորդելու է որոշակի անկում, ուստի մեր խոսակցություններում այդ թեմաներին մտահոգվածությամբ չենք անդրադառնում, որովհետև, ըստ էության, չենք տեսնում պահանջարկով պայմանավորված գնաճային երևույթներ: Ուստի, ժամանակի ընթացքում այդ ամենը կվերականգնվի: Կարծում ենք, որ միջնաժամկետում ապահովելու ենք 3 տոկոս թիրախը»,- նշեց նա: 

 

  • Կիսվել: