երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միասնական կիրառություն կսահմանվի հանրային մուլտիպլեքսում բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար

Միասնական կիրառություն կսահմանվի հանրային մուլտիպլեքսում բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով միասնական կիրառություն է սահմանվում հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերի հեռարձակման հերթականության համար` անկախ սփռման տարածքից, օպերատորից և հեռարձակողից:

Նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Նարեկ Բաբայանը և Հակոբ Ասլանյանը: 

Հեռուստաընկերությունների իրավունքների պաշտպանությանը և ՀՀ քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովմանն է ուղղված պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

  • Կիսվել: