ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միացյալ Թագավորությունը լայն աջակցություն է ցույց տալիս Հայաստանի տնտեսական բարեփոխումներին. Ջոն Գալագեր

Միացյալ Թագավորությունը լայն աջակցություն է ցույց տալիս Հայաստանի տնտեսական բարեփոխումներին. Ջոն Գալագեր

Արդյունավետ և պարզեցված մաքսային ընթացակարգերը կարևոր դեր ունեն միջազգային առևտրի և մի երկրից մյուսը ապրանքների հոսքի դյուրացման գործում և նպաստում են երկրների տնտեսական զարգացմանը:

Այսօր դեսպան Ջոն Գալագերը հայտարարեց Միացյալ Թագավորության🇬🇧 «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ իրականացվող ծրագրի մասին, որի նպատակն է օգնել արդիականացնել Հայաստանում մաքսային և սահմանային կառավարումը։ Ծրագրի միջոցով խորհրդատվական աջակցություն կտրամադրվի Պետական եկամուտների կոմիտեին🇦🇲՝ կարողությունների զարգացման և ներքին ընթացակարգերի բարելավման նպատակով: Բարելավված մաքսային վարչարարությունը կնպաստի Հայաստանի շարունակական զարգացմանը՝ աջակցելով միջազգային առևտրին և եկամուտների մոբիլիզացմանը։

Դեսպան Գալագերն ասաց. «Միացյալ Թագավորությունը լայն աջակցություն է ցույց տալիս Հայաստանի տնտեսական բարեփոխումներին: Մեր աջակցության օրինակներից է հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդության երկամյա նախագիծը, որի միջոցով ոլորտի համապարփակ գնահատում իրականացվեց: Ես ուրախ եմ, որ այս նոր նախագիծը կանդրադառնա այդ գնահատմամբ բացահայտված որոշ հիմնախնդիրներին, որոնք կարևոր են մաքսային եկամուտների կայուն և արդյունավետ համակարգ կառուցելու համար»:

 Մաքսային վարչարարության զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից։

  • Կիսվել: