շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա․ «Հրապարակ»

Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա․ «Հրապարակ»

«Մի փոխվարչապետը կհեռանա, մյուսը՝ կմնա։ Տիգրան Ավինյանը, հավանաբար, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ նա տեղափոխվում է մասնավոր սեկտոր, սակայն նրա գրասենյակից համառորեն հերքում են այդ լուրերը։ Իսկ Մհեր Գրիգորյանը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունում հայտնվել է 2018 թվականին՝ ԲՀԿ-ի քվոտայով, և այդպես էլ մնացել, չնայած իր պասիվությանն ու ոչնչով աչքի չընկնելուն, կպահպանի պաշտոնը։ Բանն այն է, որ նա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ է լեզու գտել, այլև Ռուսաստանն է նրան ուզում տեսնել կառավարությունում՝ փոխվարչապետի պաշտոնում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: