հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը՝ դրամի արժեզրկման մասին

Մհեր Գրիգորյանը՝ դրամի արժեզրկման մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդգծեց, որ ազգային արժույթի որոշակի արժեզրկումը էմոցիոնալ երևույթ է, չի պարունակում որևէ ֆունդամենտալ բան, մակրոտնտեսական փոփոխություն տեղի չի ունեցել:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանի հարցին, թե նոր գնաճային ճնշումների ֆոնին ի՞նչ սոցիալական ծրագրեր են մշակվում՝ Գրիգորյանը պատասխանեց.

«Այո, իհարկե, մի իրավիճակ է ստեղծված աշխարհում, այդ թվում գնաճային երևույթներն այնպիսին են, որ կարծում եմ, հավելյալ միջոցառումների թիրախային խնդիրներ կունենանք: Եվ այդ հարցն օրակարգային է, քննարկվում է: Եվ, ըստ իրավիճակի, միջոցառումներ կիրականացվեն»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

  • Կիսվել: