երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր

Մհեր Գրիգորյանն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային Բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են ջրային ոլորտում նախատեսված բարեփոխումների իրականացման գործընթացում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր: ՀԲ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ներկայացնելու Կառավարութանը տվյալ ոլորտում ՀԲ հայտնի լավագույն փորձը:

 

 

  • Կիսվել: