հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը

Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ներկայացրել տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում Կառավարության նախաձեռնված բարեփոխումները: Երկուստեք ընդգծվել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման համար առկա նախադրյալներին և բիզնեսին աջակցելու գործող և հնարավոր նոր գործիքներին:

 

  • Կիսվել: