ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեծ ուշադրություն ենք դարձնելու արտահանումով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը. Վահան Քերոբյան

Մեծ ուշադրություն ենք դարձնելու արտահանումով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը. Վահան Քերոբյան

Մաքսատուրքը մեկ գործարքի համար է արվում, այսինքն ոչ մի զեղչ չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի այն հարցին, թե արդյոք 1,5 միլիոնի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրքը 0,5 միլիոնի համար է արվում, թե ընդհանուր 1,5 միլիոնի համար ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:  

«Այսինքն, մինչև 1 միլիոնի համար ազատելը վերաբերում է միայն այն գործարքներին, որոնք 1 միլիոնից ցածր են, ինչ-որ 1 միլիոնից ցածր է՝ ոչ մի բան չի փոխվում այդ արտահանման գործարքների համար: Եթե դուք այս օրենքի ընդունումից հետո գնաք 1,5 միլիոնի ապրանք արտահանեք՝ կվճարեք նույն մաքսավճարը, ինչ-որ մինչև այս օրենքի ընդունումը»,- նշեց նախարար   Քերոբյանը:  

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ փորձեց ճշտել, թե ինչու մաքսատուրքից չի ազատվում օրինակ 10-20 միլիոնի արտահանում իրականացնողը «Ինո՞ւ է որոշվել 1 միլիոն, այդ մարդկանց պետք է հնարավորություն տանք ազատորեն արտահանել, որովհետև մեծ հաշվով այդ գումարները Հայաստան են գալիս»,- ասաց Գաբրիելյանը: Ի պատասխան  հարցին   Քերոբյանը նշեց, որ 1 միլիոնից ավելի արտահանումների համար դա խոչընդոտ չէ և աշխարհում ընդունված է:

«Պետք է արտահանման գործարքները հաշվառվեն, որոշ դեպքերում ստուգվեն և 1 միլիոնից վերև՝ որը կարելի է չհամարել ՓՄՁ գործարք, կարիք չենք տեսնում այդ սահմանափակումը վերացնել, քանի որ կան շատ հարցեր ու խնդիրներ, որոնք պետք է այնուամենայնիվ պատշաճ կերպով արձանագրվեն: Դրա համար այս կարգավորումն ուղղված է հենց փոքր ու միջին ձեռնարկությունների արըտաքին տնտեսական գործունեության ընդլայնմանը»,-նշեց Էկոնոմիկայի նախարարը, շեշտելով որ կառավորությունն իր 5-ամյա ծրագրով և Էկոնոմիկայի նախարարությունն իր միջոցառումների ծրագրով մեծ ուշադրություն է դարձնում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը և դրանց մեջ ուշադրությոունը սևեռվելու է այն ընկերությունների վրա, որոնք ունեն աճի մեծ պոտենցիալ, «իսկ դրանք ակնհայտորեն այն ընկերություններն են, որոնք արտահանումով են զբաղվում և այստեղ այս բարիեռը վերացնելով, ըստ էության, մենք մեր առջև դրված խնդիրներն ենք նաև լուծում»:

Արդյո՞ք տարբերություն կա, թե արտահանվող ապրանքը որ երկրում է արտադրվել հարցին անդրադառնալով Քերոբյանը նշեց, որ որևէ սահմանափակում դրված չէ:

«Ընդհանուր առմամբ, նպատակն այն է, որ Հայաստանում ապրող և աշխատող ընկերությունները պետք է օգտագործեն ոչ միայն այն ռեսուրսները որոնք կան Հայաստանի ներսում, այլ ամբողջ աշխարհում»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը:

 

  • Կիսվել: