ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Մեծ թվով վարակակիրներ Գյումրու «Լենտեքս» ու «Սվետտեքստ» տեքստիլ ֆաբրիկաներում

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող երկու ֆաբրիկաներում՝ «Լենտեքս»-ում ու «Սվետտեքստ» -ում, որը գործում է «Չուլոչնու» շենքում, հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված բավական մեծ թվով աշխատակիցներ։

«Լենտեքս»-ից նմուշառվել են 90 հոգի, որոնցից 20-ի մոտ թեստերի պատասխանները եղել են դրական։

Իսկ «Սվետտեքստ» -ում նմուշառել են 50 աշխատակցի, դրական պատասխան է եկել 10 հոգուց ավելիի մոտ։ Ի դեպ, այս երկու կառույցներում հետազոտություններն իրականացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Բանն այն է, որ երեք օր առաջ «Լենտեքս-»-ի երկու աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սա էլ առիթ է հանդիսացել, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆաբրիկայի աշխատակիցներից նմուշառումներ իրականացնի։

Քննարկվում է նաև այս երկու ֆաբրիկաների աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու հարցը։ Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Լենտեքս»-ի տնօրեն Կարեն Գոմցյանից, նա, սակայն, ասաց, որ թվերից հստակ տեղյակ չէ, այդ հարցով ֆաբրիկայում կա զբաղվող անձ։ Վերջինիս հետ դեռ կապ հաստատել չի հաջողվել, թեև կփորձենք անպայման պարզաբանումներ ստանալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/06/08/1116420/?fbclid=IwAR0BgLtMVj3Xy9vxHFEIPhK5Rq33-V5mPXhaLYHpIugE1IV3UP5R-Nh96bQ

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  • Կիսվել: