ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024

Մեր տվյալներով՝ մոտ 20 հազար ընտանիք է, որ տասը հազար դրամից քիչ գազ է ծախսում. Մարուքյան

ԼՀ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Կառավարության հաստատած կոմունալ վճարների փոխհատուցմանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ըստ մեր տվյալների՝ մոտավորապես 20 հազար ընտանիք է, որ տասը հազար դրամից քիչ գազ է ծախսում, խնդրում եմ հստակ ասել, թե քանի ընտանիքի վրա է սա տարածվում»:

Նա ներկայացրեց իրենց խմբակցության առաջարկները եւ նշեց, որ առաջարկում են սանիտարահամաճարակի կանոնների խստիվ պահպանմամբ հանվեն որոշ սահմանափակումներ՝ թույլ տան աշխատի Երեւանի մետրոպոլիտենը, ավտոբուսների աշխատանքը:

Ինչ վերաբերում է նրան, որ դա ռիսկ է, Էդմոն Մարուքյանը պնդեց, որ տաքսին եւս ռիսկ է:

Ըստ Մարուքյանի՝ շինանյութի, տնտեսական, սպորտի խանութները պետք է վերաբացվեն, արհեսագործական նշանակության կետերը եւս առաջարկում են բացել՝ սկսած կոշկակարի կետերից: Առաջարկում են նաեւ  միջմարզային տրանսպորտի գործունեության թույլատրում, գյուղատնտեսական եւ շինարարական աշխատանքների ապահովման նպատակով, մեքենաների տեխնիակակն սպասարկման կետերի վերաբացում: «Մենք հասկանում ենք, որ նման առաջարկներ անելով՝ մեզ վրա քաղաքական պատասխանատվություն եւ ռիսկ ենք վերցնում ձեզ հետ, որ պետք է փուլ առ փուլ հնարավորություն տալ այդ ոլորտները աշխատեն»,-ասաց նա:

  • Կիսվել: