շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր երկիրը և պարտատոմսերն ունեն մեծ գրավչություն, ինչը զուգորդվում է Հայաստանի բարելավվող միջազգային ռեյտինգներով. Վահե Հովհաննիսյան

Մեր երկիրը և պարտատոմսերն ունեն մեծ գրավչություն, ինչը զուգորդվում է Հայաստանի բարելավվող միջազգային ռեյտինգներով. Վահե Հովհաննիսյան

«Ես համաձայն չեմ այն մտքին, որ պետական պարտատոմսերի նկատմամբ կա պահանջարկ, որովհետև ունենք լիկվիդայնության ավելցուկ: Այո, ունենք լիկվիդայնության ավելցուկ, բայց այն փաստը, որ մեր պարտատոմսերով հետաքրքրվում են արտերկրի ինստիտուցիոնալ ներդրողները, վկայում է այն մասին, որ, իրոք, մեր երկիրը և մեր թղթերն ունեն մեծ գրավչություն, և դա, բնականաբար, զուգորդվում է Հայաստանի շարունակապես բարելավվող միջազգային ռեյտինգներով բոլոր հիմնական ռեյտինգային ընկերությունների կողմից»,- այդ մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է խնայողական պարտատոմսերին, ապա այդտեղ, նախարարի խոսքով, մի փոքրիկ խնդիր կա, քանի որ դրանք ավելի ցածր տոկոսադրույք ունեն այս պահին, քան մյուս պարտատոմսերը: «Եվ մեր ֆիզիկական անձ քաղաքացիները գերադասում են գնել ոչ թե խնայողական պարտատոմս, այլ մյուս պարտատոմսերից: Մենք այս հարցը ֆինանսների նախարարությունում քննարկման հարց ենք դարձրել, որպեսզի հասկանանք՝ ինչպես դրա գրավչությունը բարձրացնել, որ մեր քաղաքացիներն ավելի շատ հետաքրքրված լինեն այս պարտատոմսերով: Այստեղ բարելավելու մեծ դաշտ ունենք, և մենք այս ուղղությամբ գնալու ենք»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:

  • Կիսվել: