ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի․ Նիկոլ Փաշինյան

Մեր բիզնես միջավայրը ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան կթու կովի․ Նիկոլ Փաշինյան

Բիզնես միջավայրն աննյութական է,  հնարավոր չէ իրեն ձեռք տալ, բայց մեր պատկերացմամբ դա այն կթու կովն է, որ մեզ կաթ է տալիս որոշ ժամանակ անց և, մեր պատկերացմամբ, նաև բազմաթիվ ընկերությունների Հայաստան գալը նաև այսպիսի լավ բիզնես միջավայրի արդյունք է: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեր բիզնես միջավայրն  ավելի շատ կերակրող մայրիկի է նման, քան թե կթու կովի։ Եկեք կոռեկտ արտահայտվենք մեր հարկ վճարողների մասին: Վատ բան չէ, համաձայն եմ, բայց բառերը էսթետիկ առումով լավ չեն հնչում: Իրականում մեր ընկալումը երկրորդ է, կարծում եմ՝ մենք գործարար միջավայրի նկատմամբ պետք է շատ հոգատար լինենք: Ես հիշւմ եմ, որ վերջին 1 ամսում 6-7 անգամ շնորհակալություն եմ հայտնել մեր բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին: Պատրաստ եմ եւս 70 անգամ շնորհակալություն հայտնել, պայմանով, որ մեր հարկեր/ՀՆԱ ցուցանիշը գնալով ավելի ու ավելի լավանա»:

  • Կիսվել: