ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրի վնասը 770 հազար դրամ է

Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրի վնասը 770 հազար դրամ է

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով»,-ասված է հայտարարությունում:

Նախարարությունից հիշեցրել են, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:

Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

  • Կիսվել: