չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք տարին բավական ակտիվ կսկսենք. Քերոբյան

Մենք տարին բավական ակտիվ կսկսենք. Քերոբյան

Կարծում եմ՝ երկրում առկա տնտեսական ակտիվությունը հույս է տալիս ասելու, որ մենք տարին բավական ակտիվ կսկսենք։ Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ամանորյա տոների կրճատմանն ու հունվարի 3-ից աշխատանքային տարին սկսելուօրենքի արդյունքերին։

Քերոբյանը նշեց, որ նա հունվարի 3-ին ժամը 4-ին հանդիպում ուներ․

«Այն մարդը, ով պետք է գար՝ 10 րոպե ուշացավ ու ասաց, որ ուշացել է խցանման պատճառով, որ երբեք Հայաստանում հունվարի 3-ին խցանում չի եղել»:

Դիտարկմանը, թե արդյոք խցանումները կարող են տնտեսական ակտիվության ցուցիչ լինել, նա պատասխանեց՝ այո:

«Ես շփվում եմ արդյունաբերական շատ ընկերությունների ու առևտրի կետերի ղեկավարների հետ ու բոլորն էլ ասում են, որ տարբերություն կա: Ամեն դեպքում՝ պետք է սպասել թվերի, բայց ես վստահ եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք այդ օրենքի փոփոխության հիմնավորման ժամանակ՝ դրանք գերազանցված կլինեն»:  

  • Կիսվել: