Մենք մեր անելիքները հասցրել ենք, դեռ ավելին ենք արել. Մարության
Աղբահանության հարցի այսքան արագ եւ հիմնովին լուծումը մեկ տարվա ընթացքում լավ արդյունք է: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերը վառելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա նշեց. «Եթե հետաքրքրվեք զարգացած երկրների քաղաքներում, որոնք մեկ մլն-ից ավելի բնակչություն ունեն, այսպիսի խնդիրների լուծումը տարիներ է տեւում, որ հիմնովին լուծվեն: Սա ես միայն չեմ վերագրում քաղաքապետարանի աշխատակազմին, ես սա վերագրում եմ բոլորին, երեւանցիներին: Որովհետեւ երեւանցիների պես համբերատար եւ համախմբված ժողովուրդ աշխարհում ման գաք, չեք գտնի: Ամբողջ աշխարհում մարդիկ ուրիշ ձեւով կարձագանքեին այս ամենին, բայց երեւանցիները համբերատար սպասեցին եւ ոչ միայն սպասեցին, այլ ամեն օր օգնեցին, որ այս խնդիրը լուծենք: Ես շատ շնորհակալ եմ դրա համար»:
Մարությանը հավելեց նաեւ, որ այս տարի իրենք իրենց բոլոր անելիքները հասցրել են: «Դեռ ավելին ենք արել»,-ասաց քաղաքապետը: