ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մենք էլ նախորդ իշխանությունների վերցրած վարկերն ենք փակում, որոնց օգտագործման արդյունավետությանը շատերն են կասկածում. փոխնախարար

Մենք էլ նախորդ իշխանությունների վերցրած վարկերն ենք փակում, որոնց օգտագործման արդյունավետությանը շատերն են կասկածում. փոխնախարար

Պարտքը նաև լավ օրից է, որ կարողանում ենք ներգրավել, որովհետև եթե մենք վատ օրի լինեինք, մեզ ոչ ոք պարտք չէր տա։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը:

Նա նշեց. «Մեր բյուջեի դեֆիցիտը 2022 թվականին կազմում է 236 մլրդ դրամ, բայց մենք իրականացնում ենք 351 մլրդ դրամի կապիտալ ծախսեր: Եվ այն վարկը, որի մասին մենք հիմա խոսում ենք, 236 մլրդ-ի դեֆիցիտը փակելու համար է: Ուստի այս բոլոր միջոցները, որ մենք ներգրավում ենք, որևէ կերպ չեն ֆինանսավորում մեր ընթացիկ ծախսերը, այլ ներդրում են կատարում ՀՀ ենթակառուցվածքների մեջ, որպեսզի հետագայում ավելացնենք ՀՆԱ-ի մեր պոտենցիալը»:

Իսկ թեզը, թե այս իշխանությունները չեն փակելու վերցված վարկերը, ֆինանսների փոխնախարարը տրամաբանական համարեց. «Հիմա էլ մենք ենք փակում այն վարկերը, որ նախորդ իշխանություններն են վերցրել, և վստահաբար շատերը կասկած ունեն, թե այդ վարկերը ինչ արդյունավետությամբ են իրականացվել»:

  • Կիսվել: