հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Քերոբյան

Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Քերոբյան

Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին օգնենք երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանել։  

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարը չցանկացավ մանրամասներ հայտնել, թե որոնք են արտահանման երրորդ ուղղությունները։

«Երբ որոշումներ լինեն, կհայտնենք։ Ցանկանում եմ ասել, որ աշխատանքները չեն դադարում։ Մյուս տարվա պլանների մեջ էլ կա, որ ջանքեր գործադրենք արտահանման ուղղությամբ, որպեսզի արտահանման դիվերսիֆիկացիա լինի»,- նշեց նա։

Հարցին՝ կարողանալո՞ւ եք ռուսական շուկային այլընտրանք գտնել, Քերոբյանն արձագանքեց․

«Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մյուսի հետ հարաբերությունները լավացնենք։ Մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով, բացի առկա լավ ուղղություններից։

Նոր շուկաններն այդքան էլ հայտնի չեն սպառողների նախասիրություններով և այլնով։ Հաճախ նոր շուկայի համար անհրաժեշտ է լինում նոր ապրանք արտադրել։ Դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան հիմա արվում է»։

Քերոբյանի խոսքով՝ այսօր իրենց համար ամենագրավիչն Արևելյան Ասիայի երկրների շուկաներն են՝ Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։

  • Կիսվել: