Մենք այսօր արդեն վերացրել ենք դա և նման բան թույլ չենք տալիս.Ղուլարյանը՝ նորակառույցների նախատեսվածից բարձր հարկերով կառուցման մասին
Մենք այսօր արդեն վերացրել ենք դա՝ նման բան թույլ չենք տալիս և համայնքների հետ, հատկապես մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ այդ խնդիրը կանոնակարգել ենք և նման խնդիր չի կարող լինե, բայց եթե լինում է՝ ապա միայն անվտանգության պայմանները ապահովելու դեպքում: Այս մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հարցին, թե ինչ է արվում, որ կառուցապատողները շինթույլտվությունից և բնակարանների վաճառքից հետո նախատեսվածից ավել հարկեր չավելացնեն շինության վրա: «Այդ խնդրի լուծում կա՞ ընդհանրապես և արդյո՞ք սա նորմալ է»,-հարց ուղղեց Թորոսյանը: Ղուլարյանն ի պատասխան ասաց՝ իհարկե նորմալ չի դա:
«Ի սկզբանե, եթե հարցին մոտենանք, մենք պետք է խոսենք ոչ թե շենքերի մասին, այլ ծրագրային փաստաթղթերի մասին՝ գոտիավորման նախագիծ, գլխավոր հատակագիծ, որով սահմանվում է տվյալ տարածքում կառուցապատման վերին շեմը՝ հարկայնությունը: Տվյալ թաղամասի կամ տվյալ բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը:
Շատ դեպքերում, այդ խնդիրը չլինելու պարագայում նման հարցեր են առաջանում, բայց բոլոր դեպքերում, եթե շինարարության փուլ են անցնում, ապա նա արդեն անցել է նախագծման փուլը, նախագծումից առաջ այն պետք է ունենա ճարտարապետահատակագծային առաջադրանք, որտեղ կոնկրետ նշվում է քանի հարկ պետք է լինի և այդ նախագիծը ավարտելուց հետո՝ պարզ փորձաքննություն անցնելուց հետո, անցնում է նաև համալիր փորձաքննության փուլ, որտեղ հաստատվելուց հետո արդեն գնում է շինթույլտվության փուլ անցնելու տվյալ համայնքում»,- ասաց Արմեն Ղուլարյանը: