ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արդեն քննարկել ենք Ծառուկյանի հետ, որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի. Քերոբյանը` խաղողի մթերման և գնի մասին

Արդեն քննարկել ենք Ծառուկյանի հետ, որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի. Քերոբյանը` խաղողի մթերման և գնի մասին

Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպման եկած էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրեց` վաղը ապրանքի մթերման և գնի վերաբերյալ որոշում կկայացվի կառավարությունում։

«Մենք արդեն քննարկել ենք Ծառուկյանի հետ, որպեսզի Ամասիայում գտնվող իր գործարանը խաղող վերցնի ու սկսի մթերել։ Մյուս խնդիրն էլ գինն է, քննարկել ենք, որ նվազագույնը 120 դրամ լինի, սակայն Ծառուկյանը հայտարարել է, որ 100 դրամ է լինելու։ Այսօր վարչապետի հետ խոսակցություններ կլինեն, և կփորձենք այնպես անել, որ մեր պլանավորած 120 դրամը վաղվանից գործի»,– նշել է Քերոբյանը։

Նրա խոսքով` Ծառուկյանի հետ ընդհանուր հայտարարի չգալու պարագայում այլ լուծում կմտածեն։
 

  • Կիսվել: