ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկում է «Պրոդուկտի կառավարման II մակարդակի» մասնագետների պատրաստման դասընթացը

Մեկնարկում է «Պրոդուկտի կառավարման II մակարդակի» մասնագետների պատրաստման դասընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Skillrocks»-ը համաֆինանսավորմամբ իրականացնում է 200 մասնակցի համար նախատեսված «Պրոդուկտի կառավարման II մակարդակի» մասնագետների պատրաստման դասընթաց:

Այս մասին  տեղեկացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Դասընթացը հնարավորություն կտա իմանալ՝ ինչպես և ինչով է տարբերվում Պրոդուկտ մենեջերի աշխատանքը, ինչպես արդյունավետ աշխատել պրոդուկտի և նախագիծն իրականացնող թիմի հետ, ինչպես գեներացնել, հետազոտել և վալիդացնել (հաստատել) պրոդուկտի գաղափարը. դրա հաջողության շանսերը, ինչպես բացահայտել և գրագետ հետազոտել մրցակիցներին, նրանց պրոդուկտները, պրոդուկտների առանձնահատկությունները, ինչպես աշխատել պատվիրատուի (client/stakeholder) պահանջների և խնդիրների հետ: Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության՝ 16 տարեկանը լրացած այն քաղաքացիները, որոնք կանցնեն դասընթացի ընդունելության կարգը և կհամապատասխանեն ծրագրի թիրախային խմբերին: Ծրագրի թիրախային խմբերն են՝ Արցախյան պատերազմների մասնակիցները (ընդունելության կարգն անցած բոլոր մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար` ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը), կորոնավիրուսի հետևանքով խոցելի խմբերը (տուրիզմ, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտ և այլն), ուսանողները:

«Պրոդուկտի կառավարման II մակարդակի» դասընթացի առաջին խմբի գրանցման վերջնաժամկետն է հուլիսի 15-ը:

Նշենք, որ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են անցնել https://edu.hti.am/trainings/product-management հղումով:

  • Կիսվել: