ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել են Քարակերտ բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Քարակերտ բնակավայրի մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Քարակերտ բնակավայրի Բուզանդի, Իսահակյան, Պ. Սևակի, Հ. Շիրազի և Հ. Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի պայմանագրային արժեքը 62.2 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, իսկ 60%-ը՝ համայնքի:

Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի հոկտեմբեր ամսվա վերջին: Կապալառու կազմակերպությունը «Սամի» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «ՍՈՒԱՐ» ՍՊԸ-ն:
Իրականացվող աշխատանքների արդյունքում կասֆալտապատվեն Քարակերտ բնակավայրի 5 փողոցները՝ 1427 գծ․մ երկարությամբ, մասնավորապես՝
 
• Իսահակյան փողոցը՝ 605 քմ ընդհանուր մակերեսով (121 գծամետր երկարություն, 5 մ լայնություն).
• Բուզանդի փողոցը՝ 4918․9 քմ ընդհանուր մակերեսով (894 գծամետր երկարություն, 5 մ լայնություն).
• Սևակի փողոցը՝ 625 քմ ընդհանուր մակերեսով (125 գծամետր երկարություն, 5 մ լայնություն).
• Հ. Շիրազի փողոցը՝ 826քմ ընդհանուր մակերեսով (154 գծամետր երկարություն, 5.4 մ լայնություն).
• Հ. Թումանյան փողոցը՝ 665 քմ ընդհանուր մակերեսով (133 գծամետր երկարություն, 5 մ լայնություն):
 
2022 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Քարակերտ բնակավայրում նախատեսված են իրականացնել նաև Հ. Թումանյան փողոցի գազիֆիկացման և մշակույթի տան տանիքին 25 կՎտ հզորության արևային համակարգի տեղադրման աշխատանքներ։

  • Կիսվել: