շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել են Քարաբերդի ոսկու հանքավայրում նոր երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հանրային լսումները

Մեկնարկել են Քարաբերդի ոսկու հանքավայրում նոր երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հանրային լսումները

Սեպտեմբերի 8-ին մեկնարկել են «Կարա-Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից 2021-2023թթ. Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային լսումները: Այս մասին փոխանցում է էկոլուր-ը։ 
 
Լոռու մարզի Քարաբերդի համայնքապետարանի հարակից տարածքում «Կարա-Մայնինգ» ընկերության ներկայացուցիչը հանրային լսման մասնակիցներին է ներկայացնում հանքավայրում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու պատճառներն ու իրենց գործողությունները: Ներկաների թվում են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ու ՀԿ-ի անդամները, շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով մտահոգ քաղաքացիներ, տեղի բնակիչներ:
 
Վերջիններն իրենց մտահագությունն արտահայտեցին առ այն, որ հանքավայրը շատ մոտ է գտնվում բնակելի տներին: Հետագա շահագործման դեպքում Լոռու մարզկենտրոն Վանաձորը նույնպես անմասն չի մնա բացասական հետևանքներից:
 
Ըստ նախագծով նախատեսվող աշխատանքների՝ հայցվող տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտային օդի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա: 
 
Նշենք, որ Քարաբերդ համայնքն ու հարակից բնակավայրերը արդեն իսկ կրում են Քարաբերդի ոսկու հանքավայրի Կենտրոնական տեղամասի շահագործման հետևանքով առաջացած բացասական ազդեցությունը: Հանքում իրականացվող պայթեցումների հետևանքով փոշին տարածվում է գյուղի վրա, աղմուկը խաթարում մարդկանց հանգիստը: Դեռևս 2020թ., երբ հանքի աշխատանքները դադարեցված էին, ԷկոԼուրի թիմի՝ Քարաբերդ այցի ժամանակ տեղի բնակիչները նշել էին, որ դեմ են հանքավայրի շահագործմանը:

  

  • Կիսվել: