ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության՝ օտար լեզուների թեստավորման փուլը

Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության՝ օտար լեզուների թեստավորման փուլը

ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը: Չնայած դասընթացին դիմելու վերջնաժամկետը փետրվարի 28-ն է, սակայն պայմանավորված դիմորդների մեծ թվով` թեստավորման փուլը շուտ է մեկնարկել:

Այս պահի դրությամբ ընդունելության հայտ է ներկայացրել մոտ 1400 դիմորդ: Գրեթե բոլոր դիմորդները կմասնակցեն թեստավորման այս փուլին, բացառությամբ նրանց, որոնք պատշաճ կարգով ներկայացրել են լեզուների իմացությունը փաստող հավաստագրեր:

Թեստավորումն անցկացվելու է համակարգչի միջոցով, անգլերենից և ռուսերենից պատահականորեն ընտրվելու է մեկ հարցաթերթիկ՝ 20 հարցով, յուրաքանչյուր դիմորդի տրվելու է 40 րոպե՝ հարցերին պատասխանելու համար: 80 տոկոս և ավելի գնահատականը համարվում է դրական արդյունք:

Լեզուների իմացության թեստավորումը հաղթահարած դիմորդներն անցնելու են հաջորդ՝ համակարգչային գիտելիքների ստուգման փուլ, այնուհետև մեկնարկելու է դասընթացի ընդունելության թեստավորման գործընթացը:

  • Կիսվել: