երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ160+200-կմ171+700 հատվածի հիմնանորոգումը։

11.5կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը, որ սկսվում է Աշոցքից և հասնում մինչև Բավրա, խիստ անբարեկարգ վիճակում էր։ Այս պահին կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ն, իրականացնում է ծածկի ֆրեզավորման աշխատանքներ։

Շուրջ 3կմ տեղամասում արդեն իսկ կատարվել է ֆրեզավորում։ Տեխնիկական հսկողությունը կատարում է «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից։

  • Կիսվել: