ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան դադարեցնելու որոշումը բողոքարկվել է դատարանում

Մեղրիում գործող մաքսային պահեստի լիցենզիան դադարեցնելու որոշումը բողոքարկվել է դատարանում

Մեղրիում մաքսային պահեստի գործունեության լիցենզիան կասեցնելու ակտը տնտեսավարողը բողոքարկել է դատարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը տեղեկություններ չուներ՝ տնտեսավարողը վերացրե՞լ է հայտնաբերված խախտումները, թե՞ ոչ: «Տեղյակ եմ, որ այդ ուղղությամբ կայացված ակտը բողոքարկվել է դատարանում, այլ նորություններ չունեմ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

  • Կիսվել: