շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է, այժմ խողովակի անցքը փակված է. Էրիկ Գրիգորյան

Մեղավորությունը պղնձամոլիբդենային գործարանինն է, այժմ խողովակի անցքը փակված է. Էրիկ Գրիգորյան

Ամեն մեկն իր մասով գործը կանի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի վթարին, որի հետևանքով արտանետումները լցվել են Ողջի գետը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարից արտահոսք է եղել և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, անմիջապես պոչամբարից չի»,-պարզաբանեց նախարարը և տեղեկացրեց, որ Բնապահպանական և ընթերքի տեսչական մարմնի աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել, այնտեղ են նաև Առողջապահության տեսչության ներկայացուցիչները:

Էրիկ Գրիգորյանը նշեց. «Բնապահպանական օրենսդրությունը սահմանում է պատիժների այն չափը, վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն և կներկայացնեն: Խողովակի անցքը փակված է, կարծում եմ՝ էլ չի հոսում»:

Խոսելով վթարի պատճառների մասին` նախարարն ասաց. «Իհարկե, մեղավորությունը գործարանինն է: Գուցե ընթացիկ վերանորոգումներ լինում են, բայց պարբերաբար այսպիսի վթարներ լինում են»:

 

  • Կիսվել: