Էրիկ Գրիգորյանը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և վարչապետի միջնորդությամբ՝ նախագահը հաստատել է հրաժարականը»,-նշեց նա:

Հարցին՝ իսկ Գրիգորյանը հրաժարականի պատճառները չի՞ հայտնել Փաշինյանին կամ Կառավարությանը, Գևորգյանը պատասխանեց, որ որքանով ինքն է տեղյակ՝ ոչ: