չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են․ Վիճկոմիտե

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են․ Վիճկոմիտե

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. Սեպտեմբերը 2022թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 0.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.9%: 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.6-1.0%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Գյումրի և Հրազդան քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.9%-ով:

  • Կիսվել: