ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մայրաքաղաքում հավելվածների միջոցով քաղաքացիները հեռախոսի վրա կտեսնեն՝ ավտոբուսը քանի րոպեից որ կանգառում կլինի. նախարար

Մայրաքաղաքում հավելվածների միջոցով քաղաքացիները հեռախոսի վրա կտեսնեն՝ ավտոբուսը քանի րոպեից որ կանգառում կլինի. նախարար

Երևանում տրանսպորտի առումով լայնածավալ աշխատանքներ են տարվում։

Այս մասին ասաց ԱԺ-ում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան:

Նրա խոսքով՝ դրանք սկսվում են նոր ավտոբուսների գնման գործընթացից, մինչև երթուղիների և ցանցի վերափոխում կամ ընդարձակում:

«Վերջնարդյունքում այդ ամենի հետ միասին նաև միասնական տոմսային համակարգ ենք ունենալու: Կունենանք նաև հավելվածներ, որի շնորհիվ քաղաքացինները կարող են հեշտությամբ իրենց հեռախոսի վրա տեսնել, թե որ երթուղու որ ավտոբուսը քանի րոպեից որ կանգառում կլինի և այդպես կպլանավորեն իրենց գրաֆիկը»,- նշեց Սանոսյանը:

Ըստ նրա՝ Երևանում առաջիկայում կանցնենք տոմսային ընդհանուր համակարգի. «Պետք է նաև վերգետնյա և ստորգետնյա տրանսպորտային երթուղիները ճիշտ համադրենք: Ունենք դեպքեր, որ այն ուղղությամբ, որ շարժվում է մետրոն, նույն ուղղությամբ ավտոբուսային երթուղիներ ունենք, որը, կարծում եմ, ճիշտ չէ, և Երևանի գործընկերներն այդ ուղղությամբ աշխատանք տանում են»:

  • Կիսվել: